ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Այգիների բուսասանիտարական իրավիճակը ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում է

Այգիների բուսասանիտարական իրավիճակը ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-06-24 18:22:20 Այգիների բուսասանիտարական իրավիճակը ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում է 833

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու այգիների բուսասանիտարական իրավիճակին և հողօգտագործողների կողմից իրականացվող աշխատանքներին:

Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է մարզի տարբեր համայնքներում դեղձի, խաղողի, ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններում բույսերի հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմներին:

Գեորգի Ավետիսյանը լսել է նաև մարզի ֆերմերների և գյուղացիների առաջարկություններն ու մտահոգությունները և պատրաստակամություն հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում մասնագիտական աջակցություն ցուցաբերել:
Ավետիսյանը հորդորել է հողօգտոագործողներին մշտական կապի մեջ գտնվել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների հետ և պատշաճ իրակացնել ինչպես բույսերի պաշտպանության, այնպես էլ ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները: