Բույսերի կարանտին հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ, սակայն անվնաս են մարդու առողջության համար
Բույսերի կարանտին հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ, սակայն անվնաս են մարդու առողջության համար
2023-09-13 17:08:25 1547
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացու կողմից ներկայացված ահազանգն այն մասին, որ վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, անարգել անցնում են սահմանը և սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության համար։ Ըստ քաղաքացու՝ բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիների ներկրման պատճառով վարակը սկսել է տարածվել Արագածոտնի մարզում՝ փոշոտող միջատների միջոցով: Նաև նշել էր, որ Թուրքիայից ՀՀ են ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ: Այդ հիվանդությունը ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։
Արձագանքելով քաղաքացու ահազանգին, ՀՀ սննդամթերքի տեսչական մարմինն իրականացրել է ուսումնասիրություն:
Ըստ այդմ, համաձայն լաբորատոր հետազոտության, 2022թ-ին և 2023թ-ի 1-ին կիսամյակի դրությամբ, ՍԱՏՄ սահմանային պետական վերահսկողության ժամանակ վերցված թուրքական ծագման տնկիների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, տանձենի, խնձորենի) նմուշներում պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, և սալորենու օսպա՝ (Շառկա) Plum pox virus, կարանտին հիվանդություններ չեն հայտնաբերվել: Կատարվել է 3 կարգի փորձաքննություն՝ միջատաբանական, բուսաախտաբանական, հելմինթոլոգիական: Միջատաբանական փորձաքննությունը կատարվել է հատային, բուսաախտաբանականը՝ ակնադիտական, միկրոսկոպիկ (խոնավ կամերայի) և համապատասխան սննդամիջավայրի, հելմինթոլոգիականը՝ ձագարային մեթոդներով, որոնք հավատարմագրման ոլորտում առկա հաստատված, գործող մեթոդներ են:
Ու թեև կիրառվող այս մեթոդներով կարանտին վնասնակար օրգանիզմներ հնարավոր է հայտնաբերել տնկիների բոլոր հատվածներում, այնուամենայնիվ, Տեսչական մարմնին ենթակա «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, նշված կարանտինային հիվանդությունները այլընտանքային մեթոդով ախտարաշելու նպատակով, դիմել է «Բույսերի կարանտինի համառուսական կենտրոն» ԴՊԲՀ-ին (ԱՊՀ երկրների բույսերի կարանտին հիվանդությունների մեթոդոլոգիական բազային հիմնարկն է՝ ФГБУ «ВНИИКР»)՝ պտղատուների բակտերիալ այրվածքի և սալորենու օսպա հիվանդությունների հայտնաբերման հավաքածուների ձեռքբերման համար: Գնումից հետո տվյալ մեթոդները կներդրվեն գլխամասային կառույցում և կընգրկվեն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի հավատարմագրման ոլորտում:
Հետագծելիության սկզբունքով՝ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանն ուղղված բուսասանիտարական մշտադիտարկում է իրականացվել Արագածոտնի մարզում հիմնադրված «Սորտստոր» (Կարբի գյուղի վարչական շրջանի տարածք), «ՎՌ արմենիան ֆրութ» և «Ֆանֆրութ» (Թալինի տարածաշրջան, Արագածավանի վարչական տարածք) ՍՊԸ-ներին պատկանող ինտենսիվ այգիներում։
«Ֆանֆրութ» ՍՊԸ-ին պատկանող տանձենու այգիներից նմուշառված 4 նմուշներից 3-ում, «ՎՌ արմենիան ֆրութ» ՍՊԸ-ին պատկանող այգիներից նմուշառված 3 նմուշներից 1-ում և «Սորտստոր» ՍՊԸ-ին պատկանող պտղատու այգիներից նմուշառված 8 նմուշներից 3-ում հայտնաբերվել է բակտերիալ այրվածք (Erwinia amilovora) կարանտին հիվանդությունը:
Տնտեսավարողների հետ տարվել են խորհրդատվական աշխատանքներ այդ և այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ կիրառելու մասին՝ հնարավոր տնտեսական վնասի մեղմման նպատակով:
Պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, կարանտին հիվանդությունը տարածված է Հայաստանի ողջ տարածքում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից:
Հիշեցնենք, որ բույսերի հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ, սակայն անվնաս են մարդու առողջության համար: