ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին

Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին

Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) իր իրավասությունների շրջանակներում սահմանային անցակետերով ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման ժամանակ սահմանային հսկիչ կետերի աշխատողներին օրենքով վերապահված գործառույթների իրականացման ընթացքում նմուշառման իրականացումը և հետազոտման ենթակա ապրանքների լաբորատոր փորձաքննության ցուցանիշների իրականացման պատվիրումը.

2) իր իրավասությունների շրջանակներում անհրաժեշտության դեպքերում Տեսչական մարմնի Երևանի և մարզային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացներին մասնակցումը:

Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժնի կանոնադրությունը