ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սննդի հալեցում միկրոալիքային վառարանում

Սննդի հալեցում միկրոալիքային վառարանում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 12:26:05 Սննդի հալեցում միկրոալիքային վառարանում 452

Հալեցնելուց առաջ հանեք սնունդը փաթեթից: Հալեցման ժամանակ սնունդը մի դրեք պլաստիկտարայի մեջ, քանի որ այն դիմացկուն չէ բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Դրա հալումն ու դեֆորմացումը կարող է առաջացնել վնասակար քիմիական միացություններ, որոնք, իրենց, հերթին կարող են ներթափանցել սննդի մեջ:
Ձուկը, ձուն, թռչնամիսը և միսը պատրաստեք հալեցնելուց անմիջապես հետո, քանի որ սննդի որոշ հատվածներ կարող են կիսաեփված լինել: Մի´ պահեք մասնակի եփված սնունդը հետագա օգտագործման նպատակով:
Սնունդը տաքացրեք միկրոալիքային վառարանի համար նախատեսված փաթեթավորմամբ կամ տարայով, որպեսզի պահպանեք խոնավությունը տաքացման ընթացքում:
Պատրաստի սննդամթերքը, որը տաքացնելուց հետո կարելի է ուտել , պետք է տաքացնել այնքան, որ այն տաք գոլորշի բաց թողնի:
Սնունդը միկրոալիքային վառարանում հալեցնելուց հետո թողեք մի որոշ ժամանակ, ապա օգտագործեք սննդի ջերմաչափ, որպեսզի համոզվեք, որ սնունդը տաքացել է մինչև 75OC:

Տարաներ և փաթեթներ
Օգտագործեք միայն միկրոալիքային վառարանի համար նախատեսված տարաներ: Օգտագործվող ապակե, կերամիկական և պլաստիկ բոլոր տարաները պետք է նախատեսված լինեն միկրոալիքային վառարանում գործածելու համար:
Միանգամյա օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև մի շարք այլ տարաներ չի կարելի օգտագործել միկրոալիքային վառարանում,քանի որդրանք կարող են հալվել կամ դեֆորմացվել, որի հետևանքով կարող են առաջանալ սննդի մեջ ներթափանցող վնասակար քիմիական նյութեր:
Երբեք մի օգտագործեք բարակ պլաստիկ պարկեր և փաթեթներ, փաթեթավորման համար նախատեսված թուղթ, թերթ կամ ալյումինե փայլաթուղթ միկրոալիքային վառարանում: