ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ձու. տեղեկատվություն գնման, պահպանման և պատրաստման վերաբերյալ

Ձու. տեղեկատվություն գնման, պահպանման և պատրաստման վերաբերյալ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 14:43:53 Ձու. տեղեկատվություն գնման, պահպանման և պատրաստման վերաբերյալ 1300

Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ձվերի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն սպառողները կարող են ստանալ մակնշման միջոցով: Եթե մակնշման տվյալները չեն բավարարում գնորդին, նա կարող է խնդրել վաճառողից իրեն տրամադրել ձվի անվտան-գությունը հավաստող փաստաթղթերը: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ձվերը պետք է բավարարեն օրենսդրորեն սահմանված մի շարք չափանիշների, ինչպես օրինակ՝

1.ձվերը պետք է ստացվեն գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից,

2.ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի: Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման,

3.ձվերը չպետք է ունենան անորակության ու փչացման հստակ արտահայտված նշաններ,

4.արգելվում է գենետիկորեն ձևափոխված հավերից ստացված ձվերը դասել որպես ‹‹Էքստրա›› տեսակի, իսկ դրանցից ստացված ձվամթերքի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն` գենետիկորեն ձևափոխված լինելու մասին,

5.թռչնաբուծական տնտեսություններում ձվերը տեսակավորում են հավերի ածելուց հետո մեկ օրվա ընթացքում:

Չեն թույլատրվում իրացման այն ձվերը և ձվամթերքը, որոնք`

1)չեն համապատասխանում վերը նշված 1-5 կետերի պահանջներին,

2)չեն ուղեկցվում անվտանգությունը և ծագումը հավաստող փաստաթղթերով,

3)ունեն լրացած կամ անհայտ պիտանիության ժամկետներ,

4)չունեն մակնշվածք արտադրանքի յուրաքանչյուր միավորի (չփաթեթավորված ձվի համար) վրա կամ սպառողական տարայի, պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի և (կամ) ուղեկցող փաստաթղթերի մեջ (փաթեթավորված արտադրանքի համար) բացակայում է տեղեկատվությունը,

5)ունեն խախտված կամ վնասված փաթեթվածքներ (փաթեթավորված արտադրանքի համար):

Չփաթեթավորված ձվերի կամ ստվարաթղթե պալարային տուփերում և միջադիրներում տեղադրված ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգինհամապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսա­թիվը և պիտանիության ժամկետը:

Ձվի ջարդելուց անմիջապես հետո հեղուկ ձվամթերքը պետք է պահել սառեցված վիճակում, բայց ոչ ավելի, քան 48 ժամ:

Չի թույլատրվում սուր հոտավետ նյութերի հետ համատեղ կամ հարևանությամբ ձվերի և ձվամթերքի պահումը: Պահման գործընթացն իրականացվում է արտադրանքի անվտանգության և որակական ցուցանիշների պահպանումն ապահովող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:

Օդի ջերմաստիճանի 00-200C և 85-88% հարաբերական խոնավության պայման­ներում Ա դասի ‹‹Էքստրա›› տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի:

Բ դասի ձվերը պետք է պահել 50C -ից մինչև 200C օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 00C-ից մինչև 50C ջերմաստիճանում պահելու դեպքում:

Ձվերի և ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ:

Ձուն կոտրելուց առաջ հարկավոր է գոլ ջրով լավ լվանալ այն: Չի կարելի լվանալ ձվերը գնելուց անմիջապես հետո և դնել սառնարան. դրանք շուտ կփչանան:

Սառնարանից հանած սառը ձվերը տաք ջրի մեջ իջեցնելու դեպքում դրանք կարող են ճաքել: Դրանից խուսափելու համար ձվերը մի որոշ ժամանակ թողեք սենյակային ջերմաստիճանում կամ 1-2 րոպե ողողեք գոլ ջրով:

Հավի ձուն պետք է խաշել եռման ջրում 3-10 րոպե՝ կախված պնդության ցանկալի աստիճանից: Ընդ որում, որքան պինդ է անհրաժեշտ խաշել, այնքան թույլ կրակին դրեք ձվերով և եռման ջրով լի թասը: Հաշվի առեք, որ լավագույն արդյունքի ստացման համար պետք է ջուրը ծածկի ձվերը նաև եռալու ընթացքում: