ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ցիտրուսային սպիտակաթևիկ (Dialeurodes citri Ashm.)

Ցիտրուսային սպիտակաթևիկ (Dialeurodes citri Ashm.)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 16:49:38 Ցիտրուսային սպիտակաթևիկ (Dialeurodes citri Ashm.) 862

sibiraxt

Տարածվածությունը: Այս վնասատուի հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է (Հարավային Չինաստան և Հնդկաստան): 1942 թ. ցիտրուսային սպիտակաթևիկը բերվել է Եվրոպա (Ֆրանսիայի Միջերկրածովյան ափ): Ներկայումս տարածված է Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներում, Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, նախկին ԽՍՀՄ պետություններից՝ Ադրբեջանում, Վրաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում:

Հայաստանում ցիտրուսային սպիտակաթևիկը հայտնաբերվել է 1978 թ. Իջևանի տարածաշրջանի Կայանավանի տնտեսության ջերմատներում, կիտրոնի ծառերի վրա, և այդ սկզբնական վարակի օջախով այսօրվա դրությամբ սահմանափակվում է վնասատուի արեալը հանրապետությունում:

Վնասակարությունը: Ցիտրուսային սպիտակաթևիկը հիմնականում վնասում է կիտրոնին, մանդարինին, թուրինջին, արմավենունն, թեյին, դափնուն, եղրևանուն, ցախկեռասին: Այս վնասատուն ծծում է տերևների հյութը, որի հետևանքով դրանք դեղնում են ու ոլորվում:

Միաժամանակ արտաթորում է մածուցիկ քաղցր հյութ և ծածկում տերևի կանաչ մակերեսը, որում զարգանում են սապրոֆիտ մրկասնկեր՝ պատճառ դառնալով տերևների ֆոտոսինթեզի խիստ վատթարացմանը:

Մորֆոլոգիան և զարգացումը: Հասուն միջատը շատ փոքր է՝ 1.6-2 մմ երկարությամբ (նկ. 9, 10): Երկու զույգ համարյա միանման կաթնասպիտակավուն ոչ թափանցիկ թևերն անշարժ վիճակում հարթ տանիքի ձևով վերևի կողմից ծածկում են փորը:

Բեղիկները 7-հատվածանի են, իսկ ոտքի թաթերը՝ երկհատվածանի և կրում են ճանկեր: Արուները փոքր են էգերից, փորի ծայրը նեղ է և երկար: Ձուն ունի սադափաերկնավուն երանգավորում, երկարությունը 0.24-0.32 մմ է, զարգացման ընթացքում դառնում է դեղնավուն: Ձուն տերևի վրա ամրանում է մոմաթելիկի օգնությամբ: Առաջին հասակի թրթուրը (թափառող) բաց դեղնավուն է, 0.21-0.34 մմ երկարությամբ, իսկ չորրորդ հասակի թրթուրը համարյա կլորավուն է, դեղին կամ բաց դարչնագույն:

Վրաստանի պայմաններում թրթուրները ձմեռում են մշտադալար ծառերի տերևների վրա: Դեկտեմբերին հանդես են գալիսչորրորդ հասակի թրթուրները: Մայիսին թռչում են հասուն միջատները, որոնք զուգավորվելուց հետո ձվադրում են: Գարնանային սերնդի թռիչքը շարունակվում է 3-4 շաբաթ: Էգերը ձվադրում են երիտասարդ տերևների հակառակ երեսին առանձին կամ խմբերով: Յուրաքանչյուր էգ դնում է 125-250 ձու: Սաղմնային զարգացումը տևում է 10-15 օր:

Բեղմնավորված ձվերից դուրս են գալիս էգեր և արուներ, իսկ չբեղնավորված ձվերից՝ միայն արուներ: Ձվերից թրթուրները սկսում են դուրս գալ 18-20°C ջերմաստիճանի պայմաններում, դրանք մի քանի ժամ թափառում, այնուհետև ամրանում են տերևների վրա և ծծում բջջահյութը: Գարնանը մեկ սերնդի զարգացման համար պահանջվում է շուրջ 60, ամռանը՝ 40, իսկ աշնանը՝ 100 օր: Տարեկան տալիս են 3-4 սերունդ:

Պայքարի միջոցառումներ: Արգելվում է ցիտրուսային սպիտակաթևով վարակված տնտեսություններից այդ վնասատուից զերծ վայրեր տնկանյութի տեղափոխումը:

Վեգետացիայի ընթացքում, թափառողների ձվերից դուրս գալու շրջանում, տնկարկները պետք է սրսկել հետևյալ պատրաստուկներով. որևէ մեկով պիրիմիֆոս-մեթիլ (50% խ.է.)՝ 6 լ/հա, դիմետոատ (38% խ.է.նոր)՝ 3 լ/հա նորմաներով: Բանվորական հեղուկի ծախսը՝ 1000 լ/հա:

Առավել մանրամասն՝ այստեղ