ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կարտոֆիլի քաղցկեղ (Synchytrium endobioticum (Schilb) Perc.)

Կարտոֆիլի քաղցկեղ (Synchytrium endobioticum (Schilb) Perc.)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 17:00:47 Կարտոֆիլի քաղցկեղ (Synchytrium endobioticum (Schilb) Perc.) 1276

sibiraxt

Կարտոֆիլի քաղցկեղը հանդիսանում է այդ բույսի ամենավնասակար հիվանդություններից մեկը:

Տարածվածությունը: Սնկային այս հիվանդության հայրենիքը Հարավային Ամերիկան է (Պերու): Առաջին անգամ կարտոֆիլի քաղցկեղը նկարագրվել է 1988 թ. Ավստրո-Հունգարական կայսրությունում:

Ներկայումս հիվանդությունը տարածված է Հարավային Ամերիկայի երկներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում, Բուտանում, Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում:

Հայաստանում կարտոֆիլի քաղցկեղն առաջին անգամ հայտնաբերվել է 1982 թ. Գեղարքունիքի մարզում (նախկին Կրասնոսելսկի շրջանի կարտոֆիլի ցանքերում), և այդ վարակի սկզբնական օջախով այսօրվա դրությամբ սահմանափակվում է հիվանդության արեալը հանրապետությունում:

Վնասակարությունը: Քաղցկեղով վարակվում են հիմնականում կարտոֆիլի պալարները, ստոլոնները, ավելի հազվադեպ՝ ցողունները, արմատները երբեք չեն վարակվում (նկ. 21): Վնասված պալարները պիտանի չեն սննդի համար: Բացի կարտոֆիլից, քաղցկեղի հարուցիչը կարող է վարակել լոլիկին և մորմազգիների ընտանիքի մի քանի տեսակների:ptghaker2

Հիվանդության հարուցիչը՝ ձմեռային զոոսպորանգիումները (ցիստերը), կլորավուն են, 30-80 մկմ, մի կողմից գոգավոր, ոսկեդարչնավուն կամ ոսկեդեղնավուն գունավորմամբ, ծածկված են երեք թաղանթներով: Ցիստերը գտնվում են քաղցկեղի ուռուցքներում, իսկ վերջիններիս փտումից հետո հայտնվում են հողի մեջ կամ կպչում պալարներին: Զոոսպորներն անգույն են, ձվաձև կամ տանձաձև, 2-2.5 մկմ, մտրակի երկարությունը 10-25 մկմ է, դեպի հետ ուղղված: Կարտոֆիլի քաղցկեղի հարուցիչը միցելիում չառաջացնող ներբջջային մակաբույծ է:

Զարգացումը: Գարնանր, 15-170C կայուն ջերմաստիճանի պայմաններում, կիսվելով առաջացնում են 4-9 զոոսպորանգիումներ, դրանցից յուրաքանչյուրի մեջ գոյանում են 200-300 միաթարթիչավոր շարժուն զոոսպորներ, որոնք մաշկի վրա եղած մանր վնասվածքների միջով կամ շփվելով կարտոֆիլի բույսի հետ՝ քայքայում են հյուսվածքների էպիդերմիսի թաղանթը, առաջացած ճեղքի միջով թափանցում բջջի մեջ, ծծում սննդարար նյութերը և աճում:

Պարազիտն արտադրում է գրգռիչ նյութեր, որոնց հետևանքով վնասված բջիջը չափսերով մեծանում է, և նրանում գտնվող սունկը որոշ ժամանակ անց բաժանվում է 5-7 բազմակորիզ բջիջների՝ ամառային 30 զոոսպորանգիումների: Զոոսպորները հողի խոնավության հետ տեղաշարժվում են մազանոթներով և նորից վարակում կարտոֆիլի աճող հյուսվածքները: Զարգացման ցիկլը կրկնվում է:

Կարտոֆիլի հյուսվածքների վարակման հետևանքով, վնասված և նրան հարող բջիջները կտրուկ մեծանում են, հյուսվածքների վրա առաջանում են ուռուցքներ՝ արտաքին տեսքով հիշեցնելով ծաղկակաղամբի: Վեգետացիայի վերջում, ձմեռային զոոսպորանգիումների առաջացմամբ ավարտվում է քաղցկեղի հարուցիչի զարգացումը:

kolorad2

Հարուցիչը: Կարտոֆի քաղցկեղի հարուցիչը ցածր կարգի սունկ է, որը ձմեռում է հողում՝ հաստ պատեր ունեցող սպորների ձևով: Սպորները դեղնաոսկեփայլ կամ դարչնագույն են: Ձմեռային զոոսպորանգիումները հաստ թաղանթի շնորհիվ, գտնվելով հողում հանգստի վիճակում, կարող են ավելի քան 30 տարի չկորցնել աճի և կարտոֆիլին վարակելու ունակությունը:

Քաղցկեղի հարուցիչի զարգացման համար կլիմայական պայմանները սահմանափակող գործոն չեն հանդիսանում: Այն կարող է զարգանալ ինչպես առատ, այնպես էլ քիչ տեղումներով երկրներում, տարբեր տիպի հողերում և տարբեր ջերմաստիճանային պայմաններում:

Պայքարի միջոցառումներ: Կտրականապես արգելվում է կարտոֆիլի քաղցկեղով վարակված տնտեսություններից այդ հիվանդությունից ազատ տնտեսություններ տեղափոխել կարտոֆիլի պալարներ և արմատապտուղներ:

Քաղցկեղի հետագա տարածումը կանխելու և հիվանդությունը նոր շրջաններ չտարածելու նպատակով անհրաժեշտ է կիրառել կարանտին ծառայության կողմից սահմանված բոլոր միջոցառումները:

Մասնավորապես, արգելվում է քաղցկեղով վարակված հողամասերում հինգ տարվա ընթացքում աճեցնել կարտոֆիլ, լոլիկ, արմատապտուղներ և ուրիշ բույսեր, որոնց ստորգետնյա մասերը հանվում են վաճառքի կամ օգտագործվում են բազմացման համար: Վարակված պալարները, փրերը, ստոլոնները հարկավոր է հավաքել, ախտահանել ֆորմալինով կամ քլորակրով, ապա թաղել հողում ոչ պակաս, քան 1 մ խորության վրա:

Հողի մշակման ընթացքում օգտագործված գործիքները և տարաներն անհրաժեշտ է լվանալ ջրով, այնուհետև ախտահանել ֆորմալինի 15%-անոց լուծույթով: Վարակված հողամասերում պետք է մշակել կարտոֆիլի քաղցկեղադիմացկուն սորտեր, կիրառել ցանքաշրջանառություն և մշակել քաղցկեղով չվարակվող մշակաբույսեր (կաղամբ, վարունգ, եգիպտացորեն, ծխախոտ, թիթեռնածաղկավորներ): Այն տնտեսությունները, որոնցում հայտնաբերվել է քաղցկեղ, պարարտացման նպատակով գոմաղբը օգտագործել միայն վարակված հողամասերում:

Կարտոֆիլի քաղցկեղի դեմ պայքարելու համար, նախքան ցանքը, պալարները մշակել պիոֆանատ-մեթիլ (70 % թ.փ.)՝ 2-3 կգ/տ, տիոֆանատ-մեթիլ (70 % թ.փ.)՝ 2-3 կգ/տ նորմայով:

Առավել մանրամասն՝ այստեղ