ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կալիֆորնիական վահանակիր (Quadraspidiotus perniciosus Comstock)

Կալիֆորնիական վահանակիր (Quadraspidiotus perniciosus Comstock)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 17:11:14 Կալիֆորնիական վահանակիր (Quadraspidiotus perniciosus Comstock) 2165

sibiraxt

Տարածվածությունը: Այս վնասատուի հայրենիքը Չինաստանն է: Այստեղից աստիճանաբար տարածվելով դարձել է կոսմոպոլիտ. օջախների տեսքով առկա է բոլոր աշխարհամասերում: 1873 թ. տնկանյութի հետ տեղափոխվել է Կալիֆորնիա, իսկ այնտեղից՝ Ճապոնիա, Ավստրալիա, հետագայում նաև Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի շատ երկրներ:

Հայաստանում կալիֆորնիական վահանակիրը հայտնաբերվել է 1958 թ. Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն ավանի խնձորենու այգիներում: Ներկայումս վնասատուի վարակի օջախներ կան Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի, Թումանյանի, Արարատի, Արմավիրի, Մասիսի, Էջմիածնի, Նաիրիի, Աշտարակի, Գորիսի, Եղեգնաձորի, Կոտայքի, Կապանի տարածքներում:

Վնասակարությունը: Կալիֆորնիական վահանակիրը ծծում է ծառերի ցողունների, ճյուղերի, տերևների և պտուղների հյութը: Տիպիկ պոլիֆագ է: Որպես կեր-բույսեր կարող են հանդես գալ ավելի քան 200 տեսակի բույսերի, այդ թվում` պտղատու, դեկորատիվ, անտառային, մինչև իսկ փշատերև ծառատեսակների: Ուժեղ վարակվում են խնձորենին, տանձենին, դեղձենին, շլորենին, ծիրանենին, սերկևիլենին, բալենին, վարդենին, լորենին և այլն: Բավական է ծառի վրա տեղափոխվի վնասատուի մի քանի առանձնյակ, ընդամենը 2-3 տարվա ընթացքում արագ բազմանալով՝ դրանք կարող են բույսը ծածկել խիտ գաղութներով:

Վնասատուի կենսագործունեության արդյունքում վնասված բույսի կեղևը կարող է ճաքճքել և մեռուկանալ, ամռանը տեղի է ունենում տերևաթափ, ընձյուղները ծռմռվում են, դանդաղում է աճը, դիտվում է որոշ ճյուղերի չորացում, ընդհուպ մինչև բույսի կատարյալ ոչնչացում: Հատկապես տուժում են սածիլները և երիտասարդ ծառերը: Վարակված բույսերի մոտ զգալիորեն իջնում է բերքատվությունը, պտուղների վրա գոյանում են կարմիր բծեր: Ուժեղ վարակվածության դեպքում պտուղները քիչ են աճում, մնում են մանր և կորցնում ապրանքային որակը: Կալիֆորնիական վահանակրով ուժեղ վարակված ծառերի վրա հետևողական պայքարի միջոցառումներ չձեռնարկվելու դեպքում դրանք 2-3 տարվա ընթացքում կարող են լիովին չորանալ:

ptghaker2

Մորֆոլոգիան: Օժտված է վառ արտահայտված սեռական դեմորֆիզմով: Էգերը չունեն աչքեր, բեղիկներ, ոտքեր և թևեր: Էգի վահանիկը կլորավուն է, քիչ ուռուցիկ, մինչև 2 մմ տրամագծով (նկ. 6): Վահանիկի գույնը մեծ մասամբ նման է ծառի կեղևի գույնին` շագանակավուն կամ մուգ գորշագույն է, որի հետևանքով էլ այն դժվար է նկատվում: Կուրծքը և գլուխը ձուլված են և առաջացնում են գլխակուրծք: Ձևով և չափերով տարբերվում են ոչ միայն տարբեր մշակաբույսերի վրա, այլև միևնույն մշակաբույսի սորտերի կամ նույն տեսակի բույսերի վրա, որոնք ունեն տարբեր հասակ: Վահանիկի կենտրոնում կան 2 դեղնա-շագանակագույն մորթիներ, որոնք շրջապատված են սպիտակավուն, նեղ եզրագծով: Մարմինը կլորավուն է, տափակ, կիտրոնադեղնավուն, 1.3 մմ երկարությամբ:

Զարգացումը: Ձմեռում է թրթուրների առաջին հասակում: Գարնանը, ծառերի հյութաշարժության հետ մեկտեղ, ձմեռած թրթուրներն արթնանում են և սկսում ծծել ծառերի հյութը: Առաջին մաշկափոխությունից հետո, երկրորդ հասակում, առաջ են գալիս էգ և արու թրթուրները, որոնց հետագա զարգացումն ընթանում է տարբեր ձևով: Մայիսի առաջին տասնօրյակից սկսած էգ թրթուրները երկրորդ անգամ մաշկափոխվում են և դառնում են սեռահասուն էգեր, իսկ նույն ժամանակամիջոցում արուի թրթուրները, անցնելով պրոնիմֆայի և նիմֆայի փուլերը, ձևափոխվում են հասուն միջատների: Արուների թռիչքը սովորաբար համընկնում է խնձորենու զանգվածային ծաղկման շրջանի հետ: Էգերը զուգավորվելուց 30-40 օր հետո դնում են թրթուրներ:

Նորածին թրթուրները, դուրս գալով վահանիկի տակից, սկսում են թափառել ծառի վրա և հարմար տեղ ընտրելով ՝ ամրանում են և ծծում ծառի հյութը: Ամրանալուց 2-3 օր հետո թափառողի մարմինն արտաքինից ծածկվում է սպիտակ, մոմանման վահանիկով, որը 7-8 օր հետո սկսում է մգանալ՝ սկզբում ընդունելով մոխրավուն, իսկ ավելի ուշ՝ թուխ մոխրավուն երանգ: Այս շրջանում վնասատուի վահանիկը դեռ ամուր չէ և հեշտությամբ քայքայվում է թունանյութերի ազդեցության տակ: Կալիֆորնիական վահանակրի ամառային առաջին սերնդի զարգացումը տեղի է ունենում հունիսի առաջին տասնօրյակի սկզբից մինչև օգոստոսի կեսերը, իսկ ամառային երկրորդ սերնդինը՝ օգոստոսի երկրորդ տասնօրյակի սկզբից մինչև նոյեմբերի Կալիֆորնիական վահանակրից զերծ, սակայն վարակի տարածման գոտում գտնվող տնտեսություններից վնասատուի կողմից վնասվող մշակաբույսերի տնկանյութի և արմատակալած սկիզբը: Ընդհանուր առմամբ էգը ծնում է 41-120 թրթուր:

Պայքարի միջոցառումներ: Արգելվում է կալիֆորնիական վահանակրի տարածման շրջաններից վնասատուի կողմից վնասվող պտղատու, հատապտղատու, անտառային և դեկորատիվ բույսերի տնկիների և կտրոնների տեղափոխումը վնասատուից ազատ վայրեր: բույսերի բացթողումը թույլատրվում է միայն տեղում վարակազերծումից հետո:

Բոլոր տնտեսությունները, որոնք ներմուծում են տնկիներ, կտրոններ և այլ արմատակալած բույսեր, պարտավոր են այդ հարցը նախապես համաձայնեցնել բույսերի կարանտինի գծով պետական ծառայության հետ:

Կալիֆոնիական վահանակրի դեմ պտղատու ծառերի բարձրաճ սորտերի որակով և լիարժեք սրսկումն ապահովելու համար հարկավոր է էտի օգնությամբ կատարել սաղարթի իջեցում, չորացող ծառերն արմատախիլ անել և այրել:

Կալիֆորնիական վահանակրի դեմ օգտագործվում են տարբեր միջատասպան միջոցներ: Կատարվում է տնկանյութի ֆումիգացիա:

Վաղ գարնանը, մինչև ծառերի բողբոջների ուռչելը, երբ օդի միջին ջերմաստիճանը կազմում է 5°C, վահանակրի առաջին հասակի ձմեռած թրթուրների դեմ ծառերը ցողում են հանքայուղային էմուլսիաներով: Հետագայում՝ թափառողների զանգվածային զարգացման շրջանում, ծաղկաթափից անմիջապես հետո ծառերը սրսկում են հետևյալ պատրաստուկներից որևէ մեկով. իմիդակլոպրիդ (70 % ջ.լ.կ.ց.)՝ 0.045-0.05 լ/հա, քլորպիրիֆոս (48 % խ.կ.ց.)՝ 2.0 լ/հա, քլորպիրիֆոս + ցիպերմետրին (55 % խ.է.)՝ 1.5 լ/հա լ/հա, դիմետոատ (40 % խ.է.)՝ 2 լ/հա: Առաջին ցողումից մեկ շաբաթ անց կատարվում է երկրորդ ցողումը երկրորդ սերնդի թափառողների և ամրացած թրթուրների դեմ՝ 2 անգամ, մեկ շաբաթ ընդմիջումով: Ամռանը, վահանակրի թափառողների երևան գալուց 6-7 օր հետո, ապա 10-12 օր անց խնձորենու, տանձենու, սալորենու տնկարկները պետք է սրսկել հետևյալ պատրաստուկներից որևէ մեկով՝ դիմետոատ (40 % խ.է., նոր)՝ 2 լ/հա, մալաթիոն (57 % խ.է.)՝ 1 լ/հա, ֆենիտրոտիոն (50 % խ.է.)՝ 2 լ/հա նորմաներով: Բանվորական հեղուկի ծախսը՝ 1000 լ/հա:

Ամռան ընթացքում խնձորենու, տանձենու, սալորենու ծառերի վրա պտղակերների դեմ տարվող քիմիական միջոցներով պայքարը միաժամանակ նպաստում է կալիֆորնիական վահանկրի քանակության նվազեցմանը:

Առավել մանրամասն՝ այստեղ