ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absoluta Meyr)

Լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absoluta Meyr)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 17:13:28 Լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absoluta Meyr) 1198

sibiraxt

Տարածվածությունը: Հայրենիքը Հարավային Ամերիկան է: 2006 թ-ին լոլիկի ցեցը հայտնաբերվել է Իսպանիայում, որտեղից այն շատ արագ տարածվել է ամբողջ Եվրոպայում, այդ թվում՝ Բելառուսում (առաջին անգամ հայտնաբերվել է 2011 թ.), Ուկրաինայում, Ռուսաստանում (Կրասնոդարի երկրամաս և Կալինինգրադի մարզ):

Վնասակարությունը: Լոլիկի ցեցը վնասում է բոլոր տեսակի մորմազգի մշակաբույսերին: Վնասում է լոլիկը, կարտոֆիլի պալարները և բույսի վեգետատիվ մասը, սմբուկը, ծխախոտը, պղպեղի վեգետատիվ մասերը և պտուղները: Ցեցն առավել վնաս հասցնում է լոլիկին և կարտոֆիլին ինչպես բաց գրունտում, այնպես էլ ջերմատներում (նկ.16): Վնասված բույսերի տերևների վրա նկատվում են ականներ, որոնք մյուս ականող ճանճերի հասցրած վնասից տարբերվում են մուտքի մոտ եղած արտաթորանքի առկայությամբ: Լոլիկի պտուղների վրա և պտղամսում առաջացրած վնասվածքները լոլիկը դարձնում են ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար:

ptghaker2

Լոլիկի ցեցի վնասը նման է մորեխների կողմից դաշտին հասցրած վնասին. այն կարող է ոչնչացնել գրեթե ամբողջ բերքը: Շատ արագ հարմարվում է տարբեր բնակլիմայական պայմաններին:

Բույսերի պաշտպանության նույն միջոցների կիրառման դեպքում վնասատուն կարող է հարմարվել, և արդյունքում նվազում է կիրառվող պրեպարատի արդյունավետությունը:

Մորֆոլոգիան և զարգացումը: Արտաքին տեսքով քիչ է տարբերվում կարտոֆիլի ցեցից, ունի ավելի փոքր չափեր, անզեն աչքով գրեթե աննկատ է: Զարգացումը նույնպես նման է կարտոֆիլի ցեցին:

Ցեցի թիթեռը մոխրագուն է, փոքր չափսերի: Թևիկները բաց մոխրագույն են, կենտրոնական մասում դեղնավուն բծերով:

Թիթեռների թռիչքը սկսվում է վաղ գարնանը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջ:

Նպաստավոր ջերմաստիճանային պայմաններ են համարվում 8-35°C-ը: Մեկ էգը դնում է 160-200 ձու: Կախված բնակլիմայական պայմաններից, ցեցը բաց դաշտում տալիս է 4-13 սերունդ:

Պայքարի միջոցառումները: Կարտոֆիլի ցեցի դեմ տարվող պայքարի միջոցառումներն արդյունավետ են նաև լոլիկի ցեցի դեպքում: Վեգետացիայի ընթացքում ֆերոմոնային թակարդների միջոցով իրականացվում է լոլիկի ցանքերի հետազոտում (մոնիթորինգ): Թակարդների միջոցով անցկացված ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ճիշտ որոշել պայքարի միջոցառումների ժամկետները: Ֆերոմոնները տեղադրվում են սածիլանոցներում, ջերմատներում, բաց գրունտում: Տեղադրվում են նաև դեղին և սև (լոլիկի ցեցի դեպքում առավել արդյունավետ են սև թակարդները) կպչուն թակարդներ: Ջերմատներում լոլիկի ցեցի առկայության դեպքում կենսաբանական պայքարի նպատակով բաց են թողնվում գիշատիչ միջատներ: Լոլիկի ցեցի գիշատիչ միջատներից են համարվում` Dacnusa sibirica, Diglyphus isaea, Nesidiocoris tenuis տեսակները:

Առավել մանրամասն՝ այստեղ