Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ)
Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ)
2022-08-15 16:54:43 1381
Սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշների հիգիենիկ նորմատիվները ընդգրկում են միկրոօրգանիզմների հետևյալ խմբերը՝
1) սանիտարացուցադրական, որոնց շարքին դասվում են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակը (ՄԱՖԱՄ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ), Enterobacteriaceae ցեղի մանրէներ, էնտերոկոկեր,
2) պայմանական-ախտածին մանրէներ՝ Е. coli (աղիքային ցուպիկ), S. aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ), Proteus, В. Cereus ցեղերի մանրէներ և սուլֆիտառաջացնող կլոստրիդիաներ, Vibrio parahaemolyticus,
3) ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ և Listeria monocytogenes,
4) Yersinia ցեղի և այլ ախտածին մանրէներ՝ սննդամթերքի արտադրության տարածաշրջանում տիրող համաճարակային իրավիճակին համապատասխան,
5) փչացման մանրէներ՝ խմորասնկեր և բորբոսասնկեր, կաթնաթթվային մանրէներ,
6) մերանային միկրոֆլորայի մանրէներ և պրոբիոտիկ մանրէներ (կաթնաթթվային մանրէներ, խմորասնկեր, բիֆիդոմանրէներ, լակտոբացիլներ և այլն)՝ տեխնոլոգիական միկրոֆլորայի նորմավորվող մակարդակով մթերքում և պրոբիոտիկ մթերքներում:
ՄԱՖԱՄ՝ մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ – այս խմբի մեջ ներառված են տարբեր խմբի միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, որոնք ապրում են տաքարյուն կենդանիների օրգանիզմում , ինչպես նաև գոյատևում են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, սարքավորումների մակերեսին : Նրանց աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է հանդիսանում 35-37оС (աէրոբ պայմաններում):
Նրա վերահսկումը արտադրության գործընթացի բոլոր փուլերում մեզ թույլ է տալիս հետեւել թե ինչքանով «մաքուր» հումք է մտել արտադրություն, ինչպես է փոխվում նրա մաքրության աստիճանը ջերմային մշակումից հետո և արդյոք մթերքը չի ենթարկվում երկրորդային ախտոտման ջերմամշակման, փաթեթավորման և պահման ընթացքում:
ՄԱՖԱՄ-ը վկայում է միկրոօրգանիզմների բազմացումը, որոնց թվում կարող են լինել ախտածին, և միկրոօրգանիզմներ, որոնք առաջացնում են մթերքի փչացում (օրինակ բորբոսասնկեր ):
ՄԱՖԱՄ ցուցանիշը սպառողի համար բնութագրում է սննդամթերքի որակը, թարմությունը և անվտանգությունը: