Միկրոալիքային վառարանի մասին
Միկրոալիքային վառարանի մասին
2022-08-15 17:07:39 1564
Միկրոալիքային վառարանն արդեն վաղուց դարձել է մեր կենցաղի անբաժանելի մասը: Սակայն մինչ այժմ շատերին հուզում են մի շարք հարցեր` կապված միկրոալիքային վառարանների օգտագործման անվտանգության, կանոնների, ջերմաստիճանի և այլնի հետ: Ձեզ ենք ներկայացնում հոդվածաշար, որում կանդրադառնանք միկրոալիքային վառարանների մասին ամենից հաճախ հնչող հարցերի պատասխաններին:
Հարց 1. Ինչպե՞ս պատրաստել ուտեստ միկրոալիքային վառարանում:
Հավասարաչափ հաստությամբ շերտով տարածեք պատրաստման ենթակա սնունդը (ոչ սառցակալած վիճակում) սկուտեղի մեջ, անհրաժեշտության դեպքում ավելացրեք մի քիչ հեղուկ: Կափարիչով կամ ցելոֆանով թույլ ծածկեք՝ գոլորշուց ազատվելու համար: Խոնավ տաքության շնորհիվ վնասակար մանրէները կվերանան, իսկ սնունդը հավասարաչափ կեփվի:
Մի փորձեք եփել մսի մեծ կտորներ՝ միկրոալիքային վառարանը միացնելով 100%-ոց հզորությամբ. մսի մեծ կտորները պետք է եփել կես հզորությամբ (50%), բայց երկար ժամանակ. սրա շնորհիվ տաքությունը կներթափանցի մսի բոլոր շերտեր՝ առանց արտաքին շերտերը այրելու:
Սննդամթերքի առավել հավասարաչափ պատրաստման համար պատրաստման ժամանակահատվածի կեսում շրջեք կամ խառնեք ուտեստը:
Այն դեպքում, երբ պատրաստվում եք սննդամթերքը մասամբ եփել միկրոալիքային վառարանում՝ այնուհետև գրիլի ապարատում կամ թոնրում պատրաստելու համար, խիստ կարևոր է կիսաեփ եղած սննդամթերքն այլ եփման վայր տեղափոխել անմիջապես` առանց երկար ժամանակ կորցնելու:
Օգտագործեք սննդի ջերմաչափ՝ համոզվելու համար, որ ուտեստի ներքին շերտերը տաքացել են մինչև թույլատրելի ջերմաստիճանը: Եփման ժամանակահատվածը տարբեր սննդամթերքի համար տարբեր է, ինչպես նաև տարբեր են վառարանների հզորությունները: Այդ պատճառով եփելուց անմիջապես հետո մի մատուցեք ուտեստը սեղանին, այլ թողեք այն մի քանի րոպե մնա հանգցրած վառարանի մեջ. դա առավելապես կնպաստի վտանգավոր մանրէների ոչնչացմանը:
Սննդամթերքը կարելի է եփված և անվտանգ համարել, եթե դրա ներքին շերտերը հասել են թույլատրելի ջերմաստիճանի: Այսպես, տավարի, խոզի, հորթի, գառան մսի բարակ կտորներ, ինչպես նաև ձկնամթերք եփելիս ներքին շերտերի ջերմաստիճանը պետք է հասած լինի 65oC-ի այն պահին, երբ ուտեստը մատուցեք սեղանին:
Անձնական նկատառումներից ելնելով՝ կարող եք եփել մսամթերքը նաև մինչև ավելի բարձր ներքին ջերմաստիճանը:
Տավարի, խոզի, հորթի, գառան աղացած մսից ուտեստներ եփելիս ներքին շերտերի ջերմաստիճանը պետք է հասնի 70oC-ի:
Թռչնամիսը և դրանից պատրաստված ուտեստները պետք է եփել՝ մինչև ներքին շերտերի՝ 75oC ջերմաստիճանի հասնելը:
Ամբողջական, հում, լցոնած թռչնամիսը խորհուրդ չի տրվում եփել միկրոալիքային վառարանում, քանի որ լցոնը կարող է թույլ չտալ թռչնամսին տաքանալու մինչև անհրաժեշտ ջերմաստիճանը, որի հետևանքով վտանգավոր մանրէները չեն ոչնչանա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստել լցոնը առանձին և մատուցել թռչնամիսը եփելուց հետո:
Ձվով ուտեստները և խմորով, մսով ու խառը համեմունքներով ուտեստները եփեք մինչև ներքին շերտերի՝ 70oC ջերմաստիճանի հասնելը:
Եթե տաքացնում եք նախօրոք պատրաստված սնունդը, ապա դրա ներքին շերտերի ջերմաստիճանը պետք է հասնի 75oC-ի. հակառակ դեպքում սնունդը կարող է անվտանգ չլինել:
Սննդի հալեցում միկրոալիքային վառարանում
Հալեցնելուց առաջ հանեք սնունդը փաթեթից: Հալեցման ժամանակ սնունդը մի դրեք պլաստիկ տարայի մեջ, քանի որ այն դիմացկուն չէ բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Դրա հալումն ու դեֆորմացումը կարող է առաջացնել վնասակար քիմիական միացություններ, որոնք, իրենց, հերթին կարող են ներթափանցել սննդի մեջ:
Ձուկը, ձուն, թռչնամիսը և միսը պատրաստեք հալեցնելուց անմիջապես հետո, քանի որ սննդի որոշ հատվածներ կարող են կիսաեփված լինել: Մի´ պահեք մասնակի եփված սնունդը հետագա օգտագործման համար:
Սնունդը տաքացրեք միկրոալիքային վառարանի համար նախատեսված փաթեթավորմամբ կամ տարայով, որպեսզի պահպանեք խոնավությունը տաքացման ընթացքում:
Պատրաստի սննդամթերքը, որը տաքացնելուց հետո կարելի է ուտել , պետք է տաքացնել այնքան, որ այն տաք գոլորշի բաց թողնի:
Սնունդը միկրոալիքային վառարանում հալեցնելուց հետո թողեք մի որոշ ժամանակ, ապա օգտագործեք սննդի ջերմաչափ, որպեսզի համոզվեք, որ սնունդը տաքացել է մինչև 75OC:
Տարաներ և փաթեթներ
Միկրոալիքային վառարանում օգտագործեք միայն միկրոալիքային վառարանի համար նախատեսված տարաներ: Օգտագործվող ապակե, կերամիկական և պլաստիկ բոլոր տարաները պետք է նախատեսված լինեն միկրոալիքային վառարանում գործածելու համար:
Միանգամյա օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև մի շարք այլ տարաներ չի կարելի օգտագործել միկրոալիքային վառարանում,քանի որդրանք կարող են հալվել կամ դեֆորմացվել, որի հետևանքով կարող են առաջանալ սննդի մեջ ներթափանցող վնասակար քիմիական նյութեր:
Երբեք մի օգտագործեք բարակ պլաստիկ պարկեր և փաթեթներ, փաթեթավորման համար նախատեսված թուղթ, թերթ կամ ալյումինե փայլաթուղթ միկրոալիքային վառարանում: