ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սուլֆիտվերարտադրող կլոստրիդիաներ

Սուլֆիտվերարտադրող կլոստրիդիաներ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 17:19:28 Սուլֆիտվերարտադրող կլոստրիդիաներ 1367

Սուլֆիտվերարտադրող կլոստրիդիաներ – անաէրոբ, Գրամդրական, կատալազաբացասական, սպոր առաջացնող ցուպիկներ են։ Լայն տարածված են արտաքին միջավայրում՝ հողում, ջրում և կղանքում՝ հաճախ հայտնաբերվում է տնային և վայրի կենդանիների, ինչպես նաև մարդու աղիներում։ Սպորները կայուն են ջերմության նկատմամբ, նույնիսկ որոշ շտամներ կենսունակ են մնում 1 ժամ եռի ընթացքում (100°C)։
Այս անաէրոբ սպորառաջացնող միկրոօրգանիզմներից առավել բնորոշը հանդիսանում է Clostridium perfringens-ը , որը սովորաբար առկա է կղանքում, բայց ավելի քիչ քանակությամբ քան E.Coli-ն։ Սակայն նրանք կարող են լինել ոչ միայն կղանքային ծագման, և հայտնվել օրինակ ջրում տարբեր աղբյուրներից։ Կլոստրիդիաների սպորները ավելի դիմացկուն են ախտահանիչների նկատմամբ քան կոլիձև միկրոօրգանիզմները, հետևաբար կլոստրիդիաների հայտնաբերումը ջրում նշանակում է պարբերաբար կամ հին ախտոտում։
Սննդի պատրաստման ջերմային ռեժիմի և սանիտարահիգիենիկ պայմանների խախտումը հաճախ պատճառ է հանդիսանում սննդային թունավորման, քանի որ բակտերիաների մի մաս հայտնվում է պատրաստի սննդում։ Եթե մթերքը վակուում փաթեթավորված է, ապա բարենպաստ պայման է ստեղծվում սուլֆիտվերարտադրող կլոստրիդիաների բազմացման համար։ Ինչպես նաև ոչ ճիշտ պահումը սննդամթերքի՝ հատկապես սենյակային ջերմաստիճանում պասսիվ սպորները անցնում են վեգետատիվ ձևերի, որոնք ընդունակ են բազմանալու և արտազատելու մեծ քանակությամբ տոքսին, շնորհված բարձր ջերմակայունությամբ։ Այս միկրոօրգանիզմների մեծ քանակի դեպքում ցածր իմունային համակարգով որոշակի խումբ մարդկանց մոտ, կարող է առաջանալ սուր աղիքային վարակներ՝ կլոստրիդիոզներ։