Բույսերի կարանտինի բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի/ՊԳԿ (ԲԿԲՊՄՀ/ՊԳԿ, IPPC/FAO REU) կենտրոնական և արևելյան Եվրոպայի և կենտրոնական ասիայի անդամ երկրների տարածաշրջանային սեմինար
Բույսերի կարանտինի բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի/ՊԳԿ (ԲԿԲՊՄՀ/ՊԳԿ, IPPC/FAO REU) կենտրոնական և արևելյան Եվրոպայի և կենտրոնական ասիայի անդամ երկրների տարածաշրջանային սեմինար
2018-09-08 04:36:37 1570
2018 թվականի սեպտեմբերի 3-7-ը Ռուսաստանի դաշնության Բիկովո համայնքում տեղի է ունեցել բույսերի կարանտինի բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի/պարենի գյուղատնտեսության կազմակերպության (ԲԿԲՊՄՀ/ՊԳԿ, IPPC/FAO,REU) կողմից կազմակերպվող տարածաշրջանային աշխատաժողով չափորոշիչների նախագծերի քննարկման և բույսերի կարանտինի բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի ԲԿԲՊՄՀ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Աշխատաժողովին մասնակցել են 17 երկրների լիազոր ներկայացուցիչներ, ԲԿԲՊՄՀ անդամ պետությունների, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի ՊԳԿ-ի տարածաշրջանային գրասենյակի, Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության, Սերմնաբուծության միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, ԵՏՄ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական դեպարտամենտի ղեկավար կազմի և բուսասանիտարիայի բաժնի մասնագետներ, Նիդեռլանդների և Ֆրանսիայի չափորոշիչների կոմիտեի անդամներ: Հայաստանի Հանրապետությունից որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ մասնակցել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսաանիտարիայի գծով գլխավոր փորձագետ Մերուժան Թարզյանը:
Աշխատաժողովի հիմքում ընկած են եղել երեք խնդիրներ՝
- Բուսասանիտարական միջոցների միջազգային չափորոշիչների (ԲՄՄՉ) նախագծերի վերլուծություն և դրանց վերաբերյալ մեկնաբանությունների պատրաստում.
- Ուսումնական դասընթաց առցանց մեկնաբանությունների համակարգով.
- Բուսասանիտարակն գործողություններ իրականացնելու իրավասություն ունեցող լիազոր իրավաբանական անձիք.
- ԲՄՄՉ 8-ի վերանայում (Տարածքում վնասակար օրգանիզմի կարգավիճակի որոշում).
- Բուսասանիտարական միջոցառումների պահանջներ, որոնք կիրառվում են կարգավորվող գազային միջավայրի կազմում.
- 2018 թվականի ԲՄՄՉ N5 նախագծի ուղղումներ, բուսասանիտարական տերմինների բառարան.
- Երկրորդ խորհրդատվության ժամանակ չափորոշիչների վերաբերյալ առկա մեկնաբանությունների վերանայում; ֆումիգացիոն վերամշակման պահանջներ, 2017 թվականի ԲՄՄՉ 5-ի ուղղումներ:
- Ստեղծել բուսասանիտարական ներուժ և բարձրացնել ԲՊԿՄԿ համայնքների միջոցառումների իրազեկվածության մակարդակը.
- Թեմաների հարցում. Չափորոշիչներ և կիրառություններ.
- Ապրանքների չափորոշիչներ և տարածման ճանապարհները.
- ԲՄՄՉ 38-ի կիրառություն (Սերմերի միջազգային տեղափոխում).
- Ծանուցման ազգային պարտավորություններ /կարգավորվող վնասակար օրգանիզմների ցանկ.
- Տեղեկատվություն ծովային բեռնարկղերի նպատակային աշխատանքային խմբի վերաբերյալ:
- Տարածաշրջանային մակարդակով ստեղծել հարթակներ փորձի և գաղափների փոխանկման համար.
- 2020 թվականին բույսերի առողջության պաշտպանության միջազգային տարի. Երկրների և տարածաշրջանների ներդրումների թարմացում և քննարկում.
- Տարվա թեմա; բույսերի առողջություն և շրջակա միջավայրի պաշտպանություն.
- 2020-2030 թվականների ԲՊԿՄԿ ռազմավարական ծրագրի թարմացում և պայմանավորվող կողմերի արձագանքներ:
Նախքան աշխատաժողովի մեկնարկը առցանց եղնակով մեր երկրի Բույսերի կարանտինի բույսերի պաշտպանության ազգային կազմակեպության (ԲԿԲՊԱԿ, որը ՀՀ-ում հանդիսանում է ՍԱՊԾ-ն) կողմից ԲԿԲՊՄՀ–ին է ներկայացվել հայկական կողմի դիրքորոշումները Բույսերի կապված Բուսասանիտարական միջոցառումների միջազգային ստանդարտների հետ:
Նոր մշակվող բուսասանիտարական չափորոշիչների նախագծեր՝
- «Թույլտվության տրամադրում իրավաբանական անձանց իրականացնելու բուսասանիտարական գործունեության լիազորություն (2014-002)».
- «Բուսասանիտարական միջոցառումների պահանջներ, որոնք կիրառվում են կարգավորվող գազային միջավայրի կազմում, (2014-006)»:
Բուսասանիտարական չափորոշիչներում կատարվող լրացումներ և փոփոխություններ՝
- «2018 թվականի ԲՄՄՉ N5 նախագծի ուղղումներ, բուսասանիտարական տերմինների բառարան (1994-001)».
- «ԲՄՄՉ N8 նախագծի վերանայում, տարածքում վնասակար օրգանիզմների կարգավիճակի որոշում (2009-005)»:
Աշխատաժողովի ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչը ակտիվորեն մասնակցել է քննարկումներին և մեր ԲԿԲՊԱԿ դիրքորոշումներն է ներկայացրել առաջադրվող հարցերի, մասնավորապես նոր չափորոշիչների նախագծերի վերաբերյալ:
2014-002 չափորոշիչի կիրառման բնագավառում ներկայացված է հիմնական դրույթները, որոնք ԲԿԲՊԱԿ-ը հնարավորություն է ընձեռում մասնավոր իրավաբանական անձանց տրամադրել թույլտվություն իրականացնելու բուսասանիտարական որոշակի գործողություններ կապված ներմուծումների, արտահանման համակարգերի հետ: Տվյալ չափորոշիչի նախագիծը մեր կողմից ամբողջությամբ չի ընդունվել, քանի որ ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այդ հարցը կարգավորվում է կառավարության մակարդակով և չի կարող թույլատրվել մասնավոր իրավաբանական անձանց կողմից: Մեր դիրքորոշմանը աջակցել են ԵՏՄ անդամ երկրները, Մերձբալթյան երկրները և որոշ երրորդ երկրներ:
2014-006 չափորոշիչը մեր կողմից եղել է ընդունելի, սակայն մենք համարում ենք, որ անդամ պետությունները պատրաստ չեն դրա կիրառմանը, քանի որ ԲԿԲՊԱԿ չունի բավարար հնարավորություններ, ինչը թույլ կտա կյանքի կոչել նախագիծը: Հայկական կողմը առաջարկել է մշակել առավել արդիական չափորոշիչներ՝ կարանտին մոլախոտերի, ինչպես նաև կարանտին հսկողության ենթակա ապրանքներն աղտոտող թունավոր բույսերի վերաբերյալ: Միաժամանակ ժամանակի պահանջը հաշվի առնելով առաջարկվել է մշակել կտրած ծաղիկների և ֆումիգացիայի վերաբերյալ չափորոշիչների նախագծեր, որոնք քննարկվել են նախորդ տարածաշրջանային աշխատաժողովին:
5-րդ չափորոշիչի վերաբերյալ առաջարկվել է բուսասանիտարական բառարանում ներառել, մինչ օրս բացակայող, բուսասանիտարիա հասկացությունը:
Հայկական կողմը աշխատաժողովի կազմակերպիչներին հակիրճ ներկայացրել է մեր ԲԿԲՊԱԿ կատարած աշխատանքները և խնդիրները, ինչպես նաև տրամադրել է ՍԱՊԾ մասնգետների կողմից կազմված, տարածաշրջանում նախադեպը չունեցող բուսասանիտարական քառալեզու բառարան (հայերեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն) և Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում տեղեկագիրը, որոնք էլեկտրոնային տարբերակով կազմում է մոտ 4000 էջ, այն տեղադրված է snund.am կայքի «Բուսասանիտարիա» բաժնում և պարբերաբար թարմացվում է:
Մ. Թարզյանը օրակարգից դուրս շփումներ է ունեցել նաև ԵՏՄ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական դեպարտամենտի դիտորդների, ԵՏՄ լիազոր մարմինների ինչպես նաև երրորդ երկրների ներկայացուցիչների հետ քննարկելով միջազգային առևտրին առնչվող և մի շարք այլ խնդրահարույց հարցեր:
Նախատեսվում է բուսասանիտարիայի գծով աշխատակիցների հետ կազմակաերպել քննարկումներ վերոնշյալ և այլ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև 2020 թվականի բույսերի առողջության և բույսերի պաշտպանության միջազգային տարվա առիթով մշակել միջոցառումների ցանկ:
ԲԿԲՊՄՀ-ը, համաձայն գործող ձևաչփի, մեր ԲԿԲՊՄԿ-ին արդեն տրամադրել է սեմինարի վերաբերյալ կատարած հաշվետվությունը, ըստ որի ակնկալվում է, որ եթե մեր լիազոր մարմինը քննարկված թեմաների վերաբերյալ ունի լրացուցիչ մեկնաբանություններ, առաջարկություններ, ապա կարող է առցանց եղանակով համաձայն հաշվետվությունում նշված ժամանակահատվածի ԲԿԲՊՄՀ-ի կոնտակտային անձի միջոցով ներկայացնել: