Բրուցելոզ
Բրուցելոզ
2022-08-16 16:50:29 1638
Բրուցելոզը (Brucellosis) խրոնիկ ընթացքով ինֆեկցիոն հիվանդություն է, որը դրսևորվում է վիժումներով, ընկերքի պահումով, էնդոմետրիտներով և կենդանիների վերարտադրական կարողությունների խանգարումներով: Հայտնի են բրուցելլաների 6 տեսակ, որոնք բաժանվում են մի շարք կենսաբանական տարբերակների: Առկա են ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, ուղտերի, ձիերի, խոզերի, խոյերի, շների, առնետների, ինչպես նաև մարդկանց հարուցիչներ: Հիվանդության հարուցիչը բազմաձև, անշարժ, աէրոբ, գրամբացասական մանրէն է: Հարուցչի որոշ շտամներ առաջացնում են պատիճ:
Հիվանդության հարուցիչները՝ բրուցելլա (Brucella) խմբի մանրէները, որոնք լինում են վեց տեսակի՝ մելիտենսիս (melitensis՝ գառի և այծի), աբորտուս (abortus՝ խոշոր եղջերավոր կենդանիների), սուիս (suis՝ խոզի), օվիս (ovis՝ ոչխարի), կանիս (kanis՝ շան) և նեոտոմա (neotoma՝ թփուտային առնետի): Այս հիվանդությամբ հիվանդանում են նաև ձիերը, ընձուղտները և եղջերուները: Բրուցելոզ հիվանդության նկատմամբ առավել զգայունակ են սեռահասուն կենդանիները՝ հատկապես զուգավորումից հետո: Բրուցելլա խմբի մանրէները կայուն չեն բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Հեղուկ միջավայրում՝ +600C ջերմաստիճանային պայմաններում, դրանք ոչնչանում են 30 րոպեում, +80-850C ջերմաստիճանային պայմաններում՝ 5 րոպեում, +85-900C ջերմաստիճանային պայմաններում՝ 20 վայրկյանում, իսկ եռացնելիս՝ անմիջապես: Արևի ուղիղ ճառագայթները դրանք ոչնչացնում են 4-5 ժամում, հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, ջրի մեջ՝ միչև 114 օր: Մանրէները երկար ժամանակ մնում են սննդամթերքում և կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ:
Բրուցելյոզով հիվանդ կենդանիները ենթարկվում են սպանդի: