ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժին

Էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժին

Բաժնի հիմնական խնդիրներն են՝
1) Տեսչական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման ընդհանուր հայեցակարգի դրույթների կիրառում.
2) էլեկտրոնային պետական կառավարման համակարգերի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, ստացված գիտելիքների կիրառում, միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում և զարգացում.
3) Տեսչական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով առկա խնդիրների վերհանում, նպատակների հստակեցում և առաջարկությունների ներկայացում.
4) Տեսչական մարմնի համակարգչային ցանցերի, սերվերների անխափան և անվտանգ աշխատանքի, առկա համակարգչային տեխնիկայի սպասարկման, տվյալների կառավարման կենտրոնների աշխատանքի կազմակերպում, կառավարում, ինչպես նաև գլոբալ համակարգչային ցանցի շահագործման ապահովում.
5) ռիսկերի կառավարման միասնական համակարգի ստեղծում և արդյունավետության գնահատում.
6) Տեսչական մարմնի գործունեության բիզնես-գործընթացների թվայնացում և ավտոմատացում։


Էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժնի կանոնադրությունը