Երևանի կենտրոն
Երևանի կենտրոն
Երևանի կենտրոնի նպատակներն են`
1) Երևանի տարածքում մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերմանը, կանխարգելմանը և վերացմանն ուղղված վերահսկողությունը.
2) Երևանի տարածքում անասնահամաճարակային իրավիճակի հսկողության, անասնաբուժական ենթահսկման ապրանքների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը.
3 Երևանի տարածքում բուսասանիտարական իրավիճակի հսկողության, բուսասանիտարական ենթահսկման ապրանքների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը.
4) Երևանի տարածքում սննդի շղթայի փուլերում պետական վերահսկողությունը հետագծելիության սկզբունքի կիրառմամբ: