ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) Տեսչական մարմնի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը և իրականացումը.
2) Տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը` մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեսա-ֆոտոնյութեր և այլ տեղեկատվական նյութեր պատրաստելու և տարածելու միջոցով.
3) Տեսչական մարմնի ու զանգվածային լրատվության միջոցների միջև համագործակցության ճեպազրույցների կազմակերպումը և անցկացումը, զանգվածային լրատվության միջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և անցկացումը.
4) հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքային միջոցառումների պլանավորումը և իրականացումը, դրանց լուսաբանման համատեղ կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը.
5) Տեսչական մարմնի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված նյութերի ուսումնասիրությունը, վերլուծությունը և արխիվացումը.
6) տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն առնչվող, սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կանոնակարգող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված կարգով տնտեսվարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.
7) Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ստուգումների արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման իրականացումը:

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի կանոնադրությունը