ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ֆասցելյոզ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-16 16:56:51 Ֆասցելյոզ 609

kovikՖասցելյոզները ոչխարների, խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, այծերի, հազվադեպ՝ ձիերի, խոզերի, ուղտերի, այլ կենդանիների և մարդու հիվանդություններ են, հարուցվում են Fasciola hepatica և F. gigantica տրեմատոդների կողմից, որոնք մակաբուծում են լեղուղիներում: Կենդանիները վարակվում են կանգնած ջրերի, ջրամբարների, ճահիճների շրջակայքի կանաչը և այդ վայրերից քաղված խոտը ուտելով: Այդ հիվանդության ժամանակ կորցնում են քաշը, իջնում է մթերատվությունը, հյուծվում են, լորձաթաղանթները դեղնած են, կարող է առաջանալ լուծ:

Ֆասցելյոզի բուժման և կանխարգելման համար անհրաժեշտ է կատարել ճիճվաթափություն տարին 3 անգամ՝

1-ին անգամ՝ ապրիլ-մայիս ամիսներին,

2-րդ անգամ՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին,

3-րդ անգամ՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին:

Ճիճվաթափման համար կարելի է օգտագործել՝

Ատազոլ-ֆորտեի-1 հաբը 60կգ քաշին, միանվագ,

Ալբենդազոլ 850մգ-1բոլյուսը 250-300կգ քաշին,

Ալբենդազոլ 600մգ-1բոլյուսը 50կգ քաշին,