ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԵՄ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

ԵՄ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-01-30 18:48:35 ԵՄ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է 21

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառային և ջրային տնտեսության նախկին նախարար, այժմ Եվրոպական միության (ԵՄ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից ֆինանսավորվող «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի քաղաքականության գծով փորձագետ Իվանա Դուլիչին և նույն ծրագրի ազգային քաղաքականության գծով փորձագետ Ռուբեն Սարուխանյանին։

An imageՀանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները (դիտարկում, ստուգում, մշտադիտարկում), երկրում առկա ռիսկերի գնահատման և կառավարման կենտրոնների առկայությունը և վերահսկողական գործընթացներում դրանց ներգրավվածությունը, տնտեսվարող սուբյեկտների մոտ ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման խնդիրները, ԵԱՏՄ երրորդ երկրների ռեեստրում կազմակերպությունների գրանցման գործընթացը և թվային լուծումները, ազգային և մասնավոր լաբորատորիաներին, կենդանիների համարակալմանն ու հաշվառմանը, սննդամթերքի ներմուծմանը և արտահանմանը, թունաքիմիկատների գրանցմանը, աշխատակիցների վերապատրաստմանը առնչվող և այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում խոսվել է նաև հետագա համագործակցության և աջակցությունների տրամադրման հնարավորությունների մասին։

An imageՏեղեկանք. «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ հանդիպումը կազմակերպվել էր նպատակային, փաստահենք գյուղատնտեսական քաղաքականություններ և բարեփոխումներ մշակելու ունակության բարձրացման ընդհանուր առաջադրանքի շրջանակներում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։