ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-01-30 19:07:32 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է 17

An imageՄասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի առաջարկով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կազմակերպել է սեմինար ասոցիացիայի անդամ-կազմակերպությունների համար, որին մասնակցել է նախադպրոցական կրթական հաստատությունների 45 տնօրեն։

An imageՈղջունելով մասնակիցներին՝ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը խոսել է մանկապարտեզներում և մանկական զարգացման կենտրոններում երեխաներին տրամադրվող սննդի որակի և անվտանգության սահմանված նորմերը խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ 2025 թվականի վերահսկողության թիրախում են լինելու հատկապես դպրոցական և նախադպրոցական հաստատություններում մատուցվող սննդամթերքը, խոհանոցների և բուֆետների սանիտարահիգիենիկ պայմանները:

An imageՍեմինարի բանախոսը՝ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը, ներկաներին մանրամասն ներկայացրել է տեսչական մարմնի հիմնական գործառույթները, ոլորտին առնչվող օրենսդրական պահանջները, վերահսկողության գործիքները, ընթացակարգերը, պարտադիր փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնել տեսուչի պահանջի դեպքում:

Նա շեշտել է սննդի մատուցումը անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ (HACCP)) համակարգի ներդրման անհրաժեշտությունը, հոդորել հետևել սննդի խաչաձև աղտոտումը կանխելուն ուղղված հրահանգներին:

Ներկաները հայտնել են իրենց գոհունակությունը՝ նշելով, որ, թեև իրենք հետևում են ոլորտում կատարվող իրադարձություններին, սակայն նման հանդիպումները հնարավորություն են տալիս ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները և գործելու ավելի վստահ: