Շարունակվում է ՍԱՏՄ կարողությունների զարգացումը
Շարունակվում է ՍԱՏՄ կարողությունների զարգացումը
2022-06-22 17:01:13 796
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կարողությունների հզորացման» ծրագրի շրջանակներում՝ այս տարվա ապրիլին սկսվել են ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստման դասընթացները։
Ուսուցման ծրագրի երկրորդ փուլով՝ Տեսչական մարմնի 10 ներկայացուցիչներ մեկնել են Գերմանիա՝ ուսումնասիրելու այդ երկրի սննդամթերքի անվտանգության համակարգը, տեսչական մարմինների կառուցվածքն ու գործունեությունը:
Այցելություններ են կազմակերպվել սննդամթերք արտադրող ընկերություններ, ներկայացվել են սննդամթերքի անվտանգության հսկողության ներդրված համակարգերը, ինչպես նաև պետական վերահսկողական մարմինների հետ աշխատանքը։ Սեմինարների ընթացքում գերմանիացի մասնագետները ներկայացրել են սննդամթերքի անվտանգության և գյուղատնտեսական քաղաքականության ոլորտում գերմանական լավագույն փորձը։
Այս այցելությամբ ձեռք բեված գիտելիքներն ու փորձը կնպաստեն մեր երկրի սննդամթերքի անվտանգության ոլորտում առավել արդյունավետ, արդիական և միջազգային նորմերին համահունչ վերահսկողության իրականացմանը: