ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գաղձեր (Cuscuta sp. sp.)

Գաղձեր (Cuscuta sp. sp.)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 17:15:27 Գաղձեր (Cuscuta sp. sp.) 1136

sibiraxt

Տարածվածությունը: Երկրագնդի տարբեր աշխարհամասերում տարածված է գաղձի շուրջ 274 տեսակ: Հայաստանի տարածքում հանդիպող գաղձերի թիվը հասնում է 15-ի, որոնք տարածված են գյուղատնտեսական բոլոր գոտիներում:

Վնասակարությունը: Գաղձերը հսկայական վնաս են պատճառում գյուղատնտեսությանը, հատկապես ջրովի երկրագործությանը, որտեղ ջերմության առատությունը և սիստեմատիկ ոռոգումները նպաստում են սերմերի ծլունակությանը և վեգետացիայի ընթացքում ինտեսիվ աճին:

Գաղձի հասցրած վնասը հատկապես մեծ է առվույտի, բանջարաբոստանային ու տեխնիկական մշակաբույսերի ցանքերում, խաղողի, պտղատուների և հատապտուղների տնկարկներում: Զարգանալով նշված մշակաբույսերի վրա՝ գաղձը ճնշում է դրանց աճն ու զարգացումը, իջեցնում է բերքի քանակը և որակը: Հայտնի է նաև, որ գաղձերը պարունակում են կուսկուդին և կուստալին ալկալոիդները, որոնք հանդիսանում են կենդանիների, մասնավորապես ձիերի թունավորման պատճառ՝ գաղձերով աղբոտված խոտով կերակրելիս: Գաղձերը մակաբույծ բույսեր են, զուրկ արմատներից և տերևներից, հետևաբար՝ նաև քլորոֆիլից: Դրանք մեծ մասամբ միամյա, նաև բազմամյա փաթաթվող բույսեր են:

ptghaker2

Մորֆոլոգիան և զարգացումը: Գաղձի ցողունները դեղին կամ դեղնասպիտակավուն են, երբեմն դեղնակարմրավուն, մերկ են և հարթ: Ցողունի հաստությունից ելնելով՝ գաղձերը բաժանվում են նրբացողունների և հաստացողունների: Նրբացողունների խմբում են բոլոր մանրասերմ գաղձերը, որոնք ունեն շատ բարակ՝ 0.2-2 մմ հաստությամբ թելանման ցողուններ, հյուրընկալվում են գերազանցապես խոտաբույսերի վրա: Հաստացողուն գաղձերի ցողունները հաճախ ծածկված են լինում կարմրավուն խալերով, հաստությունը տատանվում է 2.5-ից մինչև 5 մմ-ի սահմաններում, հյուրընկալվում են գերազանցապես ծառերի, խաղողի վազի և

թփուտների վրա: Գաղձի ծաղիկները հավաքված են, որոնք ըստ ձևի լինում են գնդիկանման, ողկուզանման, խիտ կամ ցանցառ: Ծաղիկներն ունեն սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն երանգ: Ծաղկեպսակը ձուլապսակաթերթավոր է, չորս- կամ հնգանդամ, մեծ մասամբ խողովակաձև, զանգակաձև կամ սափորաձև: Բաժակը ձուլապսակաթերթավոր է, ծաղկեպսակի նման 4- կամ 5-մասյա է:

Պտուղը սերմատուփիկ է, որում ձևավորվում է 1-ից մինչև 4 սերմ: Սերմերը լինում են կիսագնդաձև, գնդաձև, հակառակ-ձվաձև կամ ձգված և այլն: Սերմերի մակերեսը նուրբ ցանցանման է, անփայլ, դեղնավուն, նարնջագույն, գորշ, սրճագույն կամ գրեթե սև գույնի: Սերմի նեղացած մասում գտնվում է սերմնասպին:

Գաղձերը ընդունակ չեն հողից կլանել ջուր և հանքային աղեր և դրանցից լույսի ազդեցության տակ սինթեզել օրգանական սննդանյութեր: Այդ պատճառով էլ զարգանալով հյուրընկալ բույսերի վրա՝ ծծիչների միջոցով դրանցից վերցնում են ջուրը և պատրաստի սննդանյութերը, որի հետևանքով այդ բույսերը դանդաղ հյուծվում ու չորանում են:

Գաղձերը հիմնականում մակաբուծում են երկշաքիլ բույսերին: Միաշաքիլ խոտաբույսերը, մասնավորապես հացաբույսերը համեմատաբար դիմացկուն են գաղձերի նկատմամբ և թույլ են վնասվում: Գաղձերը նեղ մասնագիտացած մակաբույծեր չեն: Սակայն յուրաքանչյուր տեսակ ունի իր նախընտրելի բուսատեսակ(ներ)ը:

Գաղձերը բազմանում են նաև վեգետատիվ ճանապարհով՝ ցողունային կտրոններով: Ընդ որում, որքան երկար են ցողունային կտրոնները, այնքան արագ է ընթանում հյուրընկալ բույսի վրա դրանց հարմարվելը և զարգացումը:

Պայքարի միջոցառումներ: Գաղձի դեմ հաջող պայքար կազմակերպելու գործում կարևոր նշանակություն ունի նախազգուշական, ագրոտեխնիկական և քիմիական միջոցառումների համալիր կիրառումը: Այդ առումով առաջին հերթին անհրաժեշտ է ցանքը կատարել միայն զտված սերմերով: Հողը պարարտացնել բացառապես փտած գոմաղբով:

Գաղձով աղբոտված առվույտի դաշտերում անհրաժեշտ է ցածր հունձ կատարել, որը նպաստում է հաջորդ տարի գաղձով բուսածածկի աղբոտվածության նվազեցմանը: Ջրովի երկրագործության

պայմաններում, ոռոգման նպատակով օգտագործվող ջուրը դաշտ է փոխադրում գաղձի զանազան տեսակների սերմեր: Հետևաբար, առուների ափերին աճող մոլախոտերը, որոնք հյուրընկալում են գաղձին, հարկավոր է ոչնչացնել, իսկ եթե այդ բուսականությունը սիլոսացման համար պիտանի է, ժամանակին հնձել և սիլոսացնել: Կիրառել ճիշտ ցանքաշրջանառություն:

Գաղձի օջախային զարգացման դեպքում, մինչև դրա սերմակալումը, օջախներում խոտը խնամքով հնձել, դաշտից հեռացնել և օգտագործել որպես անասնակեր:

Ջերմոցային տնտեսությունում գաղձով աղբոտված սածիլները պետք է ոչնչացնել:

Խաղողի և պտղատուների տնկարկներում, մինչև գաղձի ծաղկումը, պետք է կտրել և հեռացնել գաղձոտ շվերը, իսկ բնամերձ տարածությունների հողը փխրեցնել:

Գաղձի տարածումը կանխելու նպատակով պետք է արգելել կենդանիների արածեցումը գաղձոտված դաշտերում: Գաղձով աղբոտված դաշտերում հողի նախացանքային մշակությունից ամեաարդյունավետ ձևը կուլտիվացիան է:

Գաղձի օջախներն անհրաժեշտ է պահել ցելի տակ կամ մշակել հերբիցիդներով:

Առավել մանրամասն՝ այստեղ