ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ռիսկի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչություն

Ռիսկի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչություն

1) Սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի վերաբերյալ հաղորդակցության իրականացում։
2) Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ բազայի ստեղծում և վարում։
3) Պետական վորահսկողության արդյունքների հավաքագրում, ամփոփում, վերլուծություն, հաշվետվության կազմում։
4) Դիմում-բողոքների, պետական և տեղական ինքնակառավարման կառույցների ցկողմից ստացված անհամապատասխանությունների, թունավորումների, կենդանիների և բույսերի առողջության ու վտանգավորության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության, տվյալների և հաշվետվությունների հավաքագրում, տեղեկատվության վերլուծություն։
5) Սննդամթերքի, անասնաբուժության ու բուսասանիտարիայի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատում, ըստ ռիսկայնության (բարձր, միջին, ցածր) դասակարգում։
6) Թունավորումների, անասնահամաճարակների խանխարգելմա նպատակով ռիսկերի նվազեցման ու կանխարգելման միջոցառումների մշակում։
7) Հայաստանի Հանրապետության տարածք վտանգավոր սննդամթերքի, կենդանիների հատուկ վտանգավոր և վարակիչ հիվանդությունների, բույսերի վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելման նպատակով ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և միջազգային այլ կառույցների պետական պաշտոնական և տեղեկատվական այլ կայքերում տեղադրված տեղեկատվության պարբերաբար ուսումնասիրում ու հավաքագրում, ամփոփում, վերլուծության իրականացում։
8) Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության շրջանակներում դիտարկման իրականացման նպատակով ժամանակացույցի կազմում, արդյունքների հավաքագրում և ամփոփում։

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության կանոնադրությունը