ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Որակի ապահովման վարչություն

Որակի ապահովման վարչություն

Որակի ապահովման վարչության հիմնական գործառույթներն են`

1) Տեսչական մարմնի կատարողականի գնահատում,

2) Տեսչական մարմնի գործունեության արդյունքների ուսումնասիրում և վերլուծություն, վերլուծության արդյունքների ներկայացում Խորհուրդ.

3) Տեսչական մարմնի, նրա ծառայողների գործողությունների կամ անգործության կամ նրա կողմից ընդունված իրավական ակտերի վերաբերյալ ստացված բողոքների պատճառների և արդյունքների ուսումնասիրում ու վերլուծություն, վերլուծության արդյունքների ներկայացում Խորհուրդ,

4) Տեսչական մարմնի կարգապահական կանոնների ապահովման ուսումնասիրում և վերլուծություն, Վերլուծության արդյունքների ներկայացում Խորհուրդ.

5) Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում և ներկայացում,

6) Վարչության լիազորությունների շրջանակներում հաշվետվությունների, առաջարկությունների, տեղեկանքների և միջնորդագրերի նախապատրաստում,

7) Խորհրդի հաստատմանը ներկայացնելու նպատակով Տեսչական մարմնի որակի ապահովման տարեկան ծրագրի կազմմըան և Խորհրդին ներկայացման ապահովում, ինչպես նաև պարբերաբար հետևում դրա իրականացմանը.

8) իրականացնում է հսկողություն Խորհրդի որոշումների կատարման նկատմամբ.

9) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, ինչպես նաև Տեսչական մարմնի և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Որակի ապահովման վարչության կանոնադրությունը