Անասնաբուժական ենթահսկման բեռները ՀՀ ներմուծելու սահմանափակումներ

Տարբեր կենդանական հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանափակել է հետևյալ բեռների ներմուծումը՝

  • 2018 թվականի օգոստոսի 27-ի N 154-Ա հրամանով 2018 թվականի նոյեմբերի 23ից չթույլատրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ» որոշման փոփոխությամբ սահմանված այն տարածքներից, որոնք խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ` կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ տարածքներում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը»:
  • 2018 թվականի օգոստոսի 27-ի N 153-Ա հրամանով 2018 թվականի նոյեմբերի 23-ից չթույլատրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ» որոշման փոփոխությամբ սահմանված այն տարածքներից, որոնք թռչնի գրիպ հիվանդության նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ տարածքներում թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը»:
  • Ծառայության պետի 2017 թվականի հունիսի 20-ի N13-ա հրամանով, հիմք ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժական ծառայության գրությունները թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ, ինչպես նաև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին նահանգից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծուման ժամանակավոր արգելքը հանվել է,
  • Ծառայության պետի 2017 թվականի մարտի 7-ի N 74-Ա հրամանով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Խորասան-Ռեզավի և Սպահան նահանգներից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը,
  • Ծառայության պետի 2017 թվականի հունվարի 20-ի N 13-Ա հրամանով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին, Թեհրան, Քերմանշահ, Գիլան, Մերքեզի և Գոլեստան նահանգներից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը,
  • Ծառայության պետի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 414-Ա հրամանով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Քոմ և Արևելյան Ադրբեջան օստաններից – կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրների,
  • Ծառայության պետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 225-Ա հրամանով՝ Ուկրաինայի Հանրապետությունից – կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութեր, խոզի մսի և այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստև, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր և լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի),
  • Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի N 492-Ա հրամանով՝ Թուրքիայի Հանրապետությունից – կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ,
  • Ծառայության պետի 2015 թվականի հունվարի 20-ի N 5-Ա հրամանով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից – կենդանի թռչուն, բոլոր տեսակի թռչնամթերք, ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր,  լրացակերեր, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ,
  • Ծառայության պետի 2014 թվականի օգոստոսի 11-ի N 850-Ա և 2014 թվականի հոկտեմբերի 28 ի N 1214-Ա հրամաններով՝ Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի, Նիգերիայի Հանրապետություններից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից – պրիմատներ, անտառային այծքաղներ, չղջիկներ և մացառախոզեր,
  • Ծառայության պետի 2013 թվականի օգոստոսի 23-ի N 472–Ա հրամանով՝ Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքներից – մանր եղջերավոր կենդանիներ (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքներ, հումք (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկ,
  • Ծառայության պետի 2012 թվականի հունիսի 8-ի N 88–Ա հրամանով՝ Եգիպտոսի Արաբական հանրապետությունից անասնաբուժական հսկողության բեռներ: