Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC)

ifcՄիջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, IFC) Համաշխարհային բանկի խմբի կազմակերպություններից է՝ գլոբալ զարգացման գործընթացներին նպաստող խոշորագույն կառույց:

ՄՖԿ-ն ստեղծվել է 1956թ-ին և հանդիսանում է 184 անդամ-պետությունների սեփականությունը, որոնք համատեղ մշակում են կորպորացիայի քաղաքականությունը: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 100 զարգացող երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Միջազգային ֆինանսական կորպորացիան սննդամթերքի անվտանգության բնագավառում մատուցում է խորհրդատվական ծառայություններ ներմուծման, արտահանման, տեսչական ստուգումների վերաբերյալ: Սույն ոլորտներում, վարչարարական բեռի ու կանոնակարգման արգելքների կրճատման միջոցով, նպաստում է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի զարգացման խթանմանը և մրցունակության բարձրացմանը: Նշված նպատակներին հասնելու ուղղությամբ IFC-ն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝

  • սննդամթերքի անվտանգության օրենսդրության մշակում, որը լիովին կհամապատասխանի ԵՄ սննդամթերքի անվտանգության սկզբունքներին, ինչպես նաև կլինի գործարարությանը նպաստող,
  • ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի գործնական կիրառում, որի արդյունքում կնվազի տնտեսավարող սուբյեկտների բեռը և կբարելավվի սննդամթերքի անվտանգությունը:
Առնչվող նյութեր
Ընթացիկ ծրագրեր