ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 1056 blog entries.

Շիրակի մարզային կենտրոնը ծառայություններ կմատուցի արդիականացված պայմաններում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի վերազինված ու նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին, իսկ սպասարկումը կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան»  համակարգի միջոցով:

Հոկտեմբերի 18-ին կենտրոնի ղեկավար Անուշ Մնացականյանը և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան […]

Օրենսդիր-գործադիր-բիզնես ոլորտ. այս ձևաչափով է Գյումրիում քննարկվել նոր սպանդանոցների ստեղծման հարցը

Հոկտեմբերին 18-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիում կազմակերպել էր սպանդանոցային կարողությունների զարգացման թեմայով քննարկում՝ Շիրակի մարզպետի, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, ՍԱՊԾ-ի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին Ծառայության նախաձեռնությամբ իրականացվող՝ «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» մասնակիցները՝ սկսնակ […]

Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը:

Նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

 
Ա/Ձ Կարինե […]

Տրվել է կեղծված սննդամթերքը շուկայից ետ կանչելու կարգադրագիր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում:

Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների  զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի դեպքում […]

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի  (ք. Երևան)  և Նելլի Պողոսյանի (ք. Երևան)՝ հացի արտադրամասերի  արտադրական գործունեությունը:

Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:

Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում: […]

Ներմուծված բլղուրն ուղեկցվել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերով, անցել լաբորատոր փորձաքնություն

Այսօր լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու:

Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության […]

Քաղաքացու ահազանգի հիման վրա հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է:

  

Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող մթերային խանութում հայտնաբերվել է […]

Աղի մակնշումը համապատասխանեցվել է

ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում: Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի կողմից արտադրված կերակրի […]

Կասեցումներ սննդամթերքի արտադրության և հանրային սննդի ոլորտներում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից  նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները:

Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ),  Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ),   Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ)  […]

Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման:

Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի […]