Անասնաբուժություն

Անասնաբուժությունը կենդանիների հիվանդությունների կանխման, ախտորոշման, բուժման, դրանց վերացման միջոցառումների, կենդանիների բարօրության պաշտպանության, կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության, վերամշակման, տեղափոխման, իրացման և անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների, կերերի, լրացակերերի արտադրության, դրանց ներմուծման և արտահանման, կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից Հայաստանի Հանրապետության տարածքի պահպանության նկատմամբ հսկողության իրականացման համակարգ է:
Այս ոլորտի հիմնական խնդիրներն են հիվանդ կենդանիների բուժումը և մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանումը, օտարերկյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով հանրապետության տարածքի պահպանումը:
Անասնաբուժության ոլորտը նաև վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքով կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, լրացակերերի, անասնաբուժական դեղերի տարանցիկ փոխադրման, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խարնուրդների, լրացակերերի, դրանց հետագա վերամշակման, անասնաբուժական դեղերի ներմուծման և արտահանման, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի իրացման կետերում անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:

Ի՞նչ պետք է իմանալ խոզերի աֆրիկական ժանտախտի (ԽԱԺ) մասինԻ՞նչ պետք է իմանալ խոզերի աֆրիկական ժանտախտի
(ԽԱԺ) մասին
bruc2Կանխենք բրուցելոզը միասին
snvenq_aroghjՍնվենք առողջ և լինենք առողջ