ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Artur

/Artur Avanesov

About Artur Avanesov

This author has not yet filled in any details.
So far has created 100 blog entries.

Առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է

Այսօր` 08.08.2017թ, «Առավոտ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել «Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել» վերնագրով, որում Դսեղի համայնքապետը հայտնել է, թե «գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 տոկոսը վարակված է դաբաղով»:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից: Հանրապետությունում կենդանինների հիվանդությունները […]

Մամուլի ասուլիսի հրավեր

Հուլիսի 28-ին, ժամը 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքում (Կոմիտաս 49/2) հրավիրված մամուլի ասուլիսում սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը կներկայացնեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական  վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների:

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:

Մրցույթի հայտարարություն

2017թ. հուլիսի 24-ի թիվ 1 որոշմամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ԳՀԾՁԲ17/3 ծածկագրով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կարիքների համար Սոցիալական-տեղեկատվական հոլովակների ծառայությունների մատուցման ձեռքբերման մրցույթ:

Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին սույն հրավերի հրապարակման օրվանից մինչև հուլիսի 31-ը ժամը 11:00-ն։

Մրցույթի պայմաններին ծանոթանալու և հրավերի տեքստը […]

Հայցադիմում դատարան

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տարածած զրպարտությունների և ապատեղեկատվության կապակցությամբ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախապատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի […]

Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը

Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում:

Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել […]

Նոր նախաձեռնություն՝ սպանդանոցային հզորություններն ավելացնելու նպատակով

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին և սպանդանոցային մորթի բոլոր պահանջներին:

Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել […]

Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով

2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով […]

ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում. անհանգստության որևէ հիմք չկա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական […]

Սպանդանոցային մորթի անցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, մինչև մայիսի 1-ը՝ սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման առաջին փուլի մեկնարկը, ապրիլի 18-ին հերթական հանդիպումն էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի, ինչպես նաև ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է պետական գնումների շրջանակներում բացառապես սպանդանոցային ծագման միս մատակարարելու օրենսդրական պահանջն ու ընթացիկ աշխատանքներն այդ […]

Հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովման հարցը ՍԱՊԾ օրակարգում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ուսումնական հաստատություններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունների պատասխանատուներ: Ծառայությունը հանրապետության ողջ մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է համակարգային մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով նախ հանդիպումների միջոցով […]