ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ստուգումներ

//Ստուգումներ

Վերացվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի «Թան-0,5լ» արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 11-ի որոշմամբ` կասեցվել էր Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի «Թան-0,5լ» արտադրատեսակի արտադրությունը:

Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` Ծառայության պետի հունիսի 9-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:

Այս ընթացքում տնտեսավարողը վերացրել է խախտումները, ախտահանել է արտադրական սարքավորումները, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել […]

Վերացվել է Ա/Ձ Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասերի» արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը:

Հաշվի առնելով, որ արտադրողը վերացրել է Ծառայության կողմից հայտնաբերված բոլոր խախտումները և «թթվասերի» արտադրությունը համապատասխանեցրել Կաթի, կաթնամթերքի և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, Ծառայության պետի հուլիսի 10-ի որոշմամբ արտադրության կասեցումը վերացվել է:

Վերացվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները:

«ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և մածունի […]

Կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը:

ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ -ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Մասնավորապես, ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության համաձայն՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրված պաստերացված կաթ 3,2 % (1լ) և […]

Կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի արտադրական գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի (Վայոց ձոր մարզ, ք.Եղեգնաձոր) արտադրական գործընթացը:

Նրան պատկանող արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում՝ արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի փորձաքննության համաձայն՝ Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի կողմից արտադրված «Թան-0.5լ» արտադրատեսակը ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին […]

Կասեցվել է «Միլկի թադ» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի և Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «թթվասեր»-ի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը: Ծառայությունը թե «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ում, թե Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]

Հայտնաբերվել է խախտում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 215-Ա հրամանի դրույթների համաձայն՝ ք.Երևան, Հաղթանակի 6/17 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով (խմորասունկ, բորբոսասունկ), չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք […]

2012թ. հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը մսի և պաղպաղակի շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012թ. հուլիսի 23-ի N 150-Ա հրամանով ս.թ. հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում Ծառայության աշխատակազմի կողմից իրականացվել է ք.Երևանում մսի վաճառք իրականացնող առևտրի կենտրոններում և կրպակներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, խանութներում, կրպակներում, տաղավարներում շուկայահանված մսի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն, և Ծառայության պետի 2012թ. հուլիսի 23-ի N 151-Ա […]

2012 թվականի մայիսի 22-29-ը ՀՀ Շիրակի մարզում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի՝ 2012 թվականի մայիսի 21-ի N 76-Ա հրամանով սույն թվականի մայիսի 22-29-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Շիրակի մարզում սննդամթերքի վաճառք իրականացնող առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, խանութներում, կրպակներում իրականացվել է շուկայահանված մսից կիսապատրաստվածքների, հումապխտած և կիսաապխտած երշիկների, ձկնամթերքի, թթվասերի, մածունի, կաթնաշոռի, կարագի, յոգուրտի, մանկական սննդի դիտարկում, և գյուղատնտեսական կենդանիների […]