ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 1612 blog entries.

Կարևորվել է երկու հանրապետությունների սննդամթերքի անվտանգության ոլորտում համակարգված աշխատելու անհրաժեշտությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, պեստիցիդների օգտագործման, սննդային հավելումների վերահսկման, կենդանիների համարակալման, սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր:

Արցախի ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն […]

ՍԱՏՄ աշխատակիցները պատվաստվել են

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան ֆլեշմոբին՝ «պատվաստվում են բուժաշխատողները», միացել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անձնակազմը:

Կարևորելով պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում` ՍԱՏՄ աշխատակիցները ստացել են  դիֆթերիայի, փայտացման, ինչպես նաև սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ:

Պայքար հակամանրէային միջոցների կայունության դեմ

2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա՝ կարևորելով նախ և առաջ հանրային առողջության պահպանումը, ինչը թիրախում ունենալով էլ 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը:

Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի […]

Հակամանրէային միջոցների կայունության դեմ պայքարի ու դրա մասին իրազեկման շաբաթ է ամբողջ աշխարհում

2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: 2015 […]

Երկու տնտեսվարողի թույլատրվել է վերսկսել աշխատանքը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին (մսի վաճառքի կետ, Երևան) և  Մարինե Աֆրիկյանին (հանրային սննդի կետ, Էջմիածին) վերսկսել աշխատանքային գործունեությունը: Երկու կազմակերպություններն էլ վերացրել են պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև մակնշման խախտումները և ամբողջությամբ կատարել ՍԱՏՄ տեսուչների կողմից տրված հանձնարարականները:

 
Մանե Աֆրիկյան Ա/Ձ
Նախկինում

Հիմա

[…]

Կասեցվել է երեք ընկերությունների արտադրական առանձին գործառույթը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ:

Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, […]

Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի Եվրոպական երկրների ազգային կոնտակտների աշխատաժողով

Ղազախստանի Ալմաթի քաղաքում նոյեմբերի 7-9-ն անցկացվել է Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի Եվրոպական երկրների ազգային կոնտակտների աշխատաժողովը, որին մասնակցել էր ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Միջոցառման նպատակն էր ներկայացնել այն առցանց գործիքակազմը, որի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ մշակվող բոլոր եվրոպական ստանդարտներին և նախագծերին, այլև ազգային մակարդակում ներգրավվել դրանց մշակման աշխատանքներում:

Մասնակից […]

17 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:

«Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Անասնաբուժական ենթահսկման մթերքների վերահսկողության ոլորտում Իրանի հետ կա լիակատար փոխըմբռնում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, Գյուղատնտեսության նախարարությունում գերագույն գլխավոր ղեկավարի ներկայացուցիչ Փեյման Ֆալաֆիի և Հայաստանում Իրանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հոսեյն Ամիդի հետ:

Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների և սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր, ինչպես […]

Մեկնարկում է հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունություն դեմ պայքարի շաբաթ

Նոյեմբերի 9-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը և Սննդամթերքի ավտանգության տեսչական մարմինը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որով կմեկնարկի հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության (հակամանրէային ռեզիստենտականության՝ ՀՄՌ) դեմ պայքարին նվիրված միջոցառումների շաբաթը:

Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր […]