ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շաբաթօրյա ստուգայցերն անցկացրել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում:

Հայտնաբերվել են խախտումներ. կորոնավարակի դեմ պայքարի նորմերը չեն պահպանվել սուպերմարկետներից մեկում. բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, հաճախորդները չեն կրել դիմակներ:

Կազմվել է 1 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման


Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում: