Արտաքին մրցույթի հայտարարություն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի ավագ տեսուչի (ծածկագիր՝ 70-26.28-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի ապրիլի 19-ից մինչև 2021 թվականի ապրիլի 23-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515659, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Ծանոթացեք հայտարարությանը
Պաշտոնի անձնագիր
Թեստի ձևանմուշ